Հայաստանն իրոք ունի ներդրումների կարիք, շատ-շատ ունի


05:10 , 28 ապրիլ, 2015

Ժողովուրդ, մի րոպե։ Հասկացանք, որ Սփյուռքի նախարարն իրավունք չունի մուննաթ գալ ազատ մարդկանց վրա՝ ցուցումներ տալով, թե ինչ անեն իրենց միջոցների հետ՝ հաշվի առնելով թե՛ իշխանությունների կողմից հալածվող տնտեսությունը, թե՛ ՀՀ-ն ԵՏՄ-ին բռնակցելով՝ տնտեսական ինքնասպանությունը։ Բայց հարցը մառազմի էլ պետք չի հասցնել, որովհետև հակառակը պնդելով՝ ուղղորդում ու լեգիտիմացնում եք այն քաղաքական բիզնեսմենների վարքը, ովքեր իրենց փողերը հանում են ՀՀ-ից դուրս՝ ներդրում անելու նպատակով։ Հայաստանն իրոք ունի ներդրումների կարիք, շատ-շատ ունի։