Գերմանիայի բնակչության գրեթե 90 տոկոսը համարում է, որ մայիսի 8-ն ազատագրման օր է


01:42 , 28 ապրիլ, 2015

1in.am–ը գրում է.

koblenz24

Գերմանիայում վերջերս կատարված սոցհարցումների համաձայն, գերմանացիների միայն 9 տոկոսն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը համարում որպես պարտություն: Բնակչության 89 տոկոսն այն կարծիքին են, որ մայիսի 8-ն ազատագրման օր է, հաղորդում է գերմանական Deutsche Welle-ը:

2005 թվականին, նմանատիպ հարցումների արդյունքում, գերմանացիների 35 տոկոսը համարում էր, որ 1945 թվականի պատերազմի ելքը պսակվել է պարտությամբ:
Հաղորդվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ ավելի շատ այդ օրերը վերապրած տարեց գերմանցիներ սկսել են պատմել այդ ժամանակների մասին:

Հարցվածների գրեթե կեսը համոզված է, որ նացիզմի թեմայով անհրաժեշտ է հաճախակի քննարկումներ անցկացնել: