Մոնտեվիդեոյի կարդինալը կոչ է արել բոլոր երկրներին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը


21:46 , 27 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

Կիրակի` ապրիլի 26-ին, Մոնտեվիդեոյի Մայր տաճարում և  Հայ Ավետարանական եկեղեցում պատարագներ են մատուցվել` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, որոնց ներկա են գտնվել  կառավարության և բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները: Կարդինալ Դանիել Ստուրլան հայտնել է Ուրուգվայի դիրքորոշումը, որը առաջինն է եղել, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և կոչ է արել մյուս երկրներին՝ ճանաչել այն: Պատարագին ներկա են գտնվել երկրի առաջին տիկինը և նրա որդին:

«Ուրուգվայն առաջին երկիրն էր, որ 50 տարի առաջ ճանաչեց Ցեղասպանությունը, այնուհետև ևս 20 երկիր դա արեց: Սակայն կան շատ այլ կարևոր երկրներ, որոնք չեն ճանաչում այն՝ քաղաքական ռազամավարության պատճառով: Դա վատ է, հուսով եմ` այդ երկրները ևս կճանաչեն Ցեղսպանությունը», - ասել է կարդինալը: