Սերժ Սարգսյանն այսօր «Genealogy» խմբի վեց անդամներից հինգին հանձնել է ՀՀ անձնագրեր


21:45 , 27 ապրիլ, 2015

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Եվրատեսիլ-2015»-ին Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի վեց անդամներին և նրանցից հինգին` Եսայի Ալթունյանին՝ Եվրոպայից, Թամար Կապրելյանին` Ամերիկայից, Վահե Թիլբյանին` Աֆրիկայից, Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյանին` Ավստրալիայից, Ստեֆանի Թոփալյանին` Ասիայից հանձնել է ՀՀ անձնագրեր: Կարծում եմ` ամեն հայի համար ամենամեծ պատիվն ու ամենաարժեքավոր բանը ՀՀ քաղաքացու անձնագիրն է, որը փաստում է, որ դու ունես անկախ պետություն: Սա ոչ միայն փաստաթուղթ է, այլև հավաստագիր, որ ոչ մի Ցեղասպանություն չի կարող կասեցնել մեր հարատևման ընթացքը: Յուրաքանչյուր հայ պետք է ունենա Հայաստանի քաղաքացիություն: