Ծիծեռնակաբերդում անցկացվում է ամենամյա «Ծաղկահավաք»-ը


19:25 , 27 ապրիլ, 2015

Արդեն 5-րդ տարին է՝ ապրիլի 24-ից օրեր անց երիտասարդները թոշնած ծաղիկները հավաքում են ու անջատում ցողունը ծաղկաթերթից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են վերամշակված թուղթ պատրաստելու համար։