Բժիշկները դիտարկում են Քեյթ Միդլթոնի ծննդաբերության խթանման հնարավորությունը


15:02 , 27 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

Բժիշկները դիտարկում են Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի ծննդաբերության խթանման հնարավորությունը, քանի որ նախատեսված ծննդաբերության օրվանից անցել է 4 օր, գրում է The Independent-ը:

Ինչպես նշում են աղբյուրները, Քեյթ Միդլթոնը պետք է ծննդաբերեր ապրիլի 23-ին:

Բժիշկները կարող են ծննդաբերության խթանումը սկսել այս շաբաթ: Նշվում է, որ բրիտանական թագավորական ընտանիքում առաջին երեխան՝ արքայազն Ջորջը, ծնվել է նշանակված օրից երեք օր անց: