Թուրքական հեռուստաալիքը Գալիպոլիի փոխարեն ուղիղ եթեր Ծիծեռնակաբերդն է հեռարձակել (տեսանյութ)


14:50 , 27 ապրիլ, 2015

Թուրքական CNBC հեռուստաալիքը ապրիլի 24-ին Գալիպոլիի 100-ամյակի միջոցառումն ուղիղ եթեր լուսաբանելու ժամանակ պատահաբար միացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցող միջոցառումը։

CNBC-ի հաղորդավարուի ԻՆջե Օզքասնաքը Ծիծեռնակաբերդից սփռվող ուղիղ եթերին զուգահեռ խոսել է Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակի միջոցառման մասին։

Թուրքական հեռուստաընկերության այս «սխալը» մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում։