«Հիշում և պահանջում եմ» պաստառը՝ ջրի հատակին (ֆոտո)


14:02 , 27 ապրիլ, 2015

Yerevannews.am-ը գրում է.

Լիբանանահայ Վահե Պայրաքտարյանը յուրահատուկ ձևով է մեկնաբանելՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Նա սուզվել է միջերկրական ծովի հատակը ու «հիշում և պահանջում եմ» պաստառը ցուցադրել է արար աշխարհին։

Արևմտյան Հայաստանից են եկել նրա պապերը, նրանք երկար ժամանակ ինքնապաշտպանության են դիմել՝ պաշտպանելով նրանց բնակավայրերը, դրանից էլ եկել է նրանց կոչումը՝ պայրաքտարյան, որը նշանակում է դրոշակակիր։ Վահեն շատ է սիրում սուզվել ջրի հատակը։ Նա նաև մարզում է երիտասարդների ջրասուզման համար։