Նկուղներից մեկում բռնկված հրդեհի ծուխը տարածվել է բնակարաններով


09:22 , 27 ապրիլ, 2015

Yerevannews.am-ը գրում է.

Ապրիլի 26-ին, ժամը 00.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցի թիվ 4 շենքի նկուղից ծուխը տարածվում է բնակարաններ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.30-ին, մարվել՝ 01.40-ին: Շենքի նկուղում (10 քմ) այրվել է փայտյա պահարան և կենցաղային իրեր: