Նորվեգիան Իոսիֆ Կոբզոնին ներառել է իր պատժամիջոցների ցուցակում


01:58 , 27 ապրիլ, 2015

Tert.am–ը գրում է.

Ռուսաստանցի պատգամավոր և երգիչ Իոսիֆ Կոբզոնը ներառվել է նորվեգական «սև ցուցակում»: Russia Today-ի փոխանցմամբ` Կոբզոնից բացի ցուցակում այլ ռուսաստանցի գործիչներ ևս կան:

Նորվեգիայի կառավարությունը իր կայքում համապատասխան փաստաթուղթ է հրապարակել:

Ըստ աղբյուրի` ԵՄ-ի պես Նորվեգիան էլ ընդլայնել է իր պատժամիջոցների ցուցակը Ռուսաստանի դեմ` ավելացնելով 19 ֆիզիկական անձանց և ինը կազմակերպություններ:

Կոբզոնին և մյուսներին մասնավորապես արգելված է մուտք գործել Նորվեգիա: