Պորոշենկոն խոստացել է ռազմական դրություն մտցնել՝ անջատողականների կողմից նոր հարձակումների դեպքում


15:49 , 26 ապրիլ, 2015
c18ea2fc0f85f81af9747cfc6356829cb10987fa

GalaTV.am-ը գրում է.

Ռազմական դրություն կմտցվի Ուկրաինայում, եթե ուկրաինական զինվորականներին կրկին հարձակման ենթարկեն՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Այս մասին հայտնում է ՈՒՆՆ-ն:

«Եթե ուկրաինական զորքերը ենթարկվում են հարձակման, ապա մենք կկարողանանք անել հնարավոր ամեն ինչ՝ նրանց պաշտպանությունն ապահովելու համար:

Շտապ կմտցվի ռազմական դրություն: Ես խորհրդարանին համապատասխան օրինագիծ կներկայացնեմ»,- վստահեցրել է Պորոշենկոն՝ հավելելով, որ երկիրը շատ արագ կանցնի «ռազմական ուղերթների»:

«Ինքնիշխանության, երկրի ամբողջականության եւ Ուկրաինայի անկախության պաշտպանությունն ուղղակի իմ պարտքն է»,- եզրափակել է Ուկրաինայի նախագահը:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն Ուկրաինայի Գերագույն Ռադային է ներկայացրել «ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը:

Փաստաթղթում առաջարկվում է մեծացնել շրջանակը եւ մանրամասնել ռազմական դրության միջոցների բովանդակությունը, մտցնել Ուկրաինայի նախագահի, Գերագույն Ռադայի գործունեության երաշխիքներ, ավելի ճշգրիտ կարգավորել ռազմական դրության իրավական ռեժիմ մտցնելու եւ չեղարկելու կարգը, կարգավորել զինվորական հրամանատարության գործունեությունն ու լիազորությունները:

Աղբյուր՝ kasparov.ru

Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան