Ազնավուրը` "1915" ֆիլմի պրեմիերային


23:52 , 25 ապրիլ, 2015

Ազնավուրը` Yerkir.am-ը գրում է․

Քիչ առաջ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Կարին Հովհաննիսյանի «1915» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը դիտելու էր եկել նաև Շառլ Ազնավուրը: Կարին Հովհաննիսյանը նշեց, որ ֆիլմն արդեն ցուցադրվել է ԱՄՆ - ում և Ռուսաստանում, իսկ մայիս ամսվա սկզբից նախատեսում են ֆիլմը ցուցադրել «աշխարհով մեկ»:

Հովհաննիսյանը նշեց նաև, որ ֆիլմի առաջին հանդիսատեսը եղել է Սերժ Թանկյանը,  ով ֆիլմի կոմպոզիտորն է: Թանկյանն էլ իր հերթին նշեց, որ հիանալի ֆիլմ է ստացվել` հուզիչ, պատմության հետ առերեսող: