Araratnews.am-ը գրում է.
Իտալիան 300 հազար եվրո արժողությամբ մարդասիրական օգնություն կտրամադրի Նեպալին: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Նման հայտարարությամբ հանդես է եկել Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտինոլին:
Այսօր Նեպալում և հարևան պետություններում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7.9 մագնիտուդ, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 10 բալ։
Զոհերի թիվը հասել է 1500-ի: զոհեր են գրանցվել նաև Հնդկաստանում, Չինաստանում և Բանգլադեշում։
Նշենք, որ Նեպալի իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել: