Նույնիսկ ԱՄՆ-ի նման հասարակարգը ի զորու չէ հայ մարդուն կտրել իր արմատներից և իր տեսլականից


23:04 , 25 ապրիլ, 2015

ԱՄՆ-ն բազմազգ պետություն է և այս պետությունում ապրող բոլոր ազգերը կայանալու հավասար հնարավորություններ ունեն, բայց դրա դիմաց վճարում են շատ թանկ՝ ժամանակի ընթացքում կորցնելով իրենց ազգային դեմքն ու նկարագիրը:
Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Կալիֆորնիայում. 130 հազար հայեր իրենց պահանջատիրական ձայնն էին բարձրացրել ընդդեմ Թուրքիայի ժխտողական քաղաքականության, ապացուցեց մեկ բան, որ նույնիսկ ԱՄՆ-ի նման հասարակարգը ի զորու չէ հայ մարդուն կտրել իր արմատներից և իր տեսլականից:
Հպարտ եմ և շնորհակալ նահանգներում իրենց կյանքը կառուցող, բայց խորապես հայ մնացած իմ հայրենակիցներից: