Ես չեմ հասկանում Ցեղասպանության ու հարակից թեմաներով հումոր անողներին


21:26 , 25 ապրիլ, 2015

Ես չեմ հասկանում Ցեղասպանության ու հարակից թեմաներով հումոր անողներին
Ես չեմ հասկանում լուրջ հաջողությունը պատահականության արդյունք որակողներին ու փոքրիկ անհաջողությունը անգործության հետևանք անվանողներին, էդ փաստը «մատի փաթաթան» դարձնողներին
Ես չեմ հասկանում անմոռուկամանյա ունեցողներին ու խորհրդանիշը տոնածառի խաղալիք դարձնողներին
Ես չեմ հասկանում նաև էդ գաղափարը ողջունողներին ու իրանց ամեն տեղ առաջ բրդող բռենդվի անպոչ գդալներին
Ես չեմ հասկանում սկզբունքայնությունը ըմբոստություն որակողներին, «կռվի» ժամանակ «թաքնվողներին» 
Ես լիքը բան չեմ հասկանում