Բուն Հայաստանը, հայկական իրականությունը երեկ ավելի քան համոզիչ էին


21:08 , 25 ապրիլ, 2015

Ես կրկին անգամ, նորից ու վերստին խոնարհվում եմ մեր սահմանները արյան գնով անառիկ պահած հայ զինվորների առջև: Այդ նրանց սխրագործ Ոգիներն էին, որ երեկ մեզ խրոխտ հոսեցրին աշխարհի երակներով ու հաղթականորեն` ոչ լալագին, դղրդացրինք երկրագունդը:
երեկ Հայկական պետականությունը սիրուն ու ճաշակավոր տեսքով կանգնեց աշխարհի դիմաց. ապրեն մեր դեսպանատները, մեր պետական կառուցվածքները, մեր կրոնական գործիչներն ու վերջապես մեր Նախագահը:
Բուն Հայաստանը, հայկական իրականությունը երեկ ավելի քան համոզիչ էին...