24 ժամվա ընթացքում անվտանգության համակարգը գրանցել է 34.352.931 հարձակում 100-րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական կայքի վրա


17:18 , 25 ապրիլ, 2015

Ինչպես և սպասվում էր, ապրիլի 24-ին ArmenianGenocide100.org-ը` 100-րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական կայքը, դարձավ հարձակումների հիմնական թիրախը: 24 ժամվա ընթացքում անվտանգության համակարգը գրանցել է 34 մլն 352 հզր 931 հարձակում: Ապարդյո՜ւն։