-Ջութակը բուժում է հոգին, օգնում է հասնելու ինքնագիտակցման, հոգում կարեկցանքի, ինքնազոհաբերման զգացում է առաջացնում։
-Օրգանն օգնում է մտքերը դասավորել, ողնաշարի էներգետիկ հոսքը ներդաշնակության մեջ է պահում, այն անվանում են էներգիայի ուղեկից՝ «տիեզերք-երկիր-տիեզերք»։
-Դաշնամուրը մաքրում է վահանագեղձը։
-Թմբուկը կարգավորում է սրտի ռիթմը, կարգի է բերում արյան շրջանառության համակարգը։
-Ֆլեյտան մաքրում և լայնացնում է թոքերը։
-Տավիղը կարգավորում է սրտի աշխատանքը։
-Թավջութակը լավ ազդեցություն է ունենում երիկամերի վրա։
-Ծնծղան «հավասարակշռության» մեջ է պահում լյարդը։
-Ակորդեոնն ակտիվացնում է որովայնի շրջանը։
-Սաքսոֆոնը զարգացնում է մարդու զգայական դաշտը։
Բուժիչ ազդեցություն թողնում են ոչ միայն երաժշտական գործիքները, այլև երաժշտական ստեղծագործությունները։ Այսպես՝ անքնության դեպքում պետք է այնպիսի երաժշտություն ընտրել, որը Ձեր սրտի բաբախման հաճախականությունից մի փոքր դանդաղ է (հարմար կլինի բլյուզ ոճի երաժշտությունը)։ Հիպերտոնիայի դեպքում ավելի հարմար է Բախ լսել, իսկ Մենդելսոնի «Հարսանեկան քայլերգը» ոչ միայն նորապսակների համար է նախատեսված, այլ նաև սրտի հիվանդություն ունեցողների համար։ Սրտի խնդիրներ ունեցողների համար նաև հարմար է Բեթհովենի «Հինգերորդ սիմֆոնիան»։
Մոցարտի երաժշտությունը նույնպես յուրօրինակ ազդեցություն է թողնում, և դրանում համոզված են բոլոր մասնագետները։ Այն իրապես հրաշալի ազդեցություն է թողնում հարբուխի կամ գլխացավի, դեպրեսիայի կամ մտավոր լարվածության ժամանակ։ Այսպիսով՝ վիտամինների գարնանային պակասի կամ էլ գրիպի համաճարակի դեմ պայքարելու համար պահանջվում են նվագախմբի գործիքների հավաքածու, դասական երաժշտության սկավառակներ և պարային հիթերի ռադիոալիք։
Եղե՛ք առողջ։