nothing personal, բայց


15:41 , 25 ապրիլ, 2015

Ռուսաստաններում, լոսերում ու այլուր բողոքի ցույցերի դուրս եկած հայերի քանակից ներվերս խախտվում են:

Ժողովո՛ւրդ ջան, ոչ մեկիդ ո՛չ մեղադրում եմ, ո՛չ դատում, ո՛չ էլ կոչեր անում... Կյանքն ու յուր հանգամանքներն էնքան բազմազան են, էնքան տարբեր ու պարտադրող, որ ամեն մարդու կյանք իր յուրահատկություններով է թելադրում հետոն, ապագան, բազմաթիվ «եթե»-ները... Չնայած ամեն մարդ էլ իր կողմից կոնկրետ իր որոշումների ու հետագայի տերն է: 

Բայց հըլը մի պահ պատկերացրեք, որ էդքան հայ Հայաստանում ապրեր... Բա դուք հիմի օբամա-շմոբամաների դռներն ընկած բան-ման կգոռայի՞ք, թե՞ կոնկրետ ազգիս ապրելու տարածք ստեղծելու մասին կմտածեիք:

Դրա համար էլ կներեք, եթե չհուզվեմ ու չհպարտանամ ձեր քանակից ու պահանջածից: Ղարիբության ի՞նչն է հպարտանալու: