Հայաստան կայցելի Բելգիայի արտաքին գործերի նախարարը


14:12 , 25 ապրիլ, 2015

portrait-AE-141in.am-ը գրում է.

Ապրիլի 26-27-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Բելգիայի թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Դիդիե Ռեյնդերսը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ապրիլի 27-ին Դիդյե Ռեյնդերսին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։

Նույն օրը տեղի կունենան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս։

Բելգիայի փոխվարչապետը կայցելի նաև Ծիծառնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։