Նեպալում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ


12:25 , 25 ապրիլ, 2015

Նեպալում տեղի է ունեցել հզոր երկրաշարժPanorama.am-ը գրում է․

Այսօր Նեպալում տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7.4 մագնիտուդ։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, ականատեսներն ասել են, որ մայրաքաղաք Կատմանդուում փլվել են մի քանի շինություններ:

Երկրաշարժն այնքան հզոր է եղել, որ զգացվել է նաև Հնդկաստանում։