Քեսաբի Ս. Երրորդություն եկեղեցում ոգեկոչել են Ցեղասպանության զոհերի հիշատակը (ֆոտո)


11:56 , 25 ապրիլ, 2015

Times.am-ը գրում է.

Ապրիլի 24-ի առավոտյան ժամը 11-ին Քեսաբի Ս. Երրորդություն հայ ավետարանական եկեղեցում քեսաբահայությունը ոգեկոչել է  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այնուհետ ժողովուրդը ծաղկեպսակներով ուղևորվել է դեպի Հայոց ցեղասպանության հուշակոթող, ուր հոգեհանգստյան պաշտոն է կատարվել   հայ նահատակների  հոգիների  խաղաղության համար: Այս մասին հաղորդում է Yerakouyn.com կայքը։

Հիշեցնենք, որ անցած տարի Մարտ 21-ին ահաբեկչների կողմից Քեսաբի գրավման  ժամանակ  Երրորդություն հայ ավետարանական եկեղեցին  կրակի թիրախ էր դարձել: