Ր. Հովհաննիսյանը ԵԺԿ նախագահի հետ քննարկել է 100-րդ տարելիցի հետքերով ծավալվելիք գործընթացները


11:40 , 25 ապրիլ, 2015

Ր. Հովհաննիսյանը ԵԺԿ նախագահի հետ քննարկել է 100-րդ տարելիցի հետքերով ծավալվելիք գործընթացներըPanorama.am-ը գրում է.

Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր աշխատավայրում ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլին և նրա գլխավորած պատվիրակությանը:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Դոլը և Հովհաննիսյանը քննարկել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետքերով ծավալվելիք գործընթացներն ու առաջիկա զարգացումները, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և քաղբանտարկյալների առկայության հարցը, Եվրոպայի միության հետ Հանրապետության հետագա համագործակցության եզրերը, տարածաշրջանի անվտանգության խնդիրներն ու արտաքին քաղաքականության մարտահրավերները, ինչպես նաև ԵԺԿ ընտանիքի շրջանակներում «Ժառանգություն» կուսակցության նորարար նախաձեռնությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ