1in.am-ը գրում է.
Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում ուրբաթ օրվանից ուժեղացվել են անվտանգության միջոցառումները ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») անդամների կողմից հնարավոր սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտնում է KTLA հեռուստաալիքը:
Նշվում է, որ հատուկ միջոցառումները կպահպանվեն առաջիկա հանգստյան օրերին:
Հեռուստաալիքը հայտնում է, որ մոբիլիզացվել են ոստիկանության և պահպանության ծառայությունների բոլոր աշխատակիցները, օդանավակայանի առավել կարևոր գոտիներում հատուկ ռեժիմ է գործում:
Իշխանություններն առայժմ մանրամասներ չեն հրապարակում հնարավոր սպառնալիքի մասին: