Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ է հայտնվել


10:13 , 25 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

Լոս Անջելեսում՝ Հոլիվուդ-բուլվար և Ուեսթ-ավենյու փողոցների հատման վայրում, «Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ» է հայտնվել, գրում է ТАСС գործակալությունը:

Հրապարակի անվանակոչության մասին որոշումը կայացվել էր դեռ մարտ ամսին՝ քաղաքային խորհրդի կողմից:

Հրապարակի անվանակոչությունը Լոս Անջելեսում անցկացվող Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակի միջոցառումների մասն է կազմում:

«Այսօր մենք ևս մեկ քայլ ենք անում անցյալը ճանաչելու համար»,- հայտարարել է քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը:

Փոլ Կրեկորյանը