ԱՄՆ կոնգրեսմեն Ադամ Շիֆֆը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մենք երբեք չենք մոռանա այն 1,5 միլիոն տղամարդկանց, կանանց և երեխաներին, ովքեր Հայոց ցեղասպանության զոհ են դարձել, և այն միլիոնավոր մարդկանց, ովքեր դրա հետևանքով լքեցին իրենց տները: Հարյուր տարի հետո ես կանգնած եմ իմ հազարավոր հայ ընտրողների հետ՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և հիշելու այդ կորուստները»:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք` Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բազմամարդ երթին Ադամ Շիֆֆի հետ մասնակցել են հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։