Վշտի և հպարտության շաղախ դարձավ այս ապրիլի 24-ը


00:30 , 25 ապրիլ, 2015

Կարծես, միլիոն ու կես անմեղ զոհերի հոգիները մեզ բոլորիս ուժ էին տալիս, պարտադրում ու պարտավորեցնում, որ ապրենք նաև իրենց չապրածը, անենք իրենց չարածը, բացենք իրենց փակ աչքերն ու հենց այդ աչքերով նայենք մեր երկրին, մեր կյանքին, մեր ապագային:

Ու մենք փոխվում ենք՝ այդ աչքերի, այդ հոգիների և այդ չապրած կյանքերի առջև չգրված բազում պարտավորություններ ստանձնելով...