Թուրքիայի միջոցառումը բավական խամրած տեսք ուներ. Հովհաննես Թոքմաջյան


00:06 , 25 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր լուրջ նախադրյալներ են ստեղծվում Ցեղասպանության միջազգային ճանաչման հետագա զարգացումների համար, և սա պետք է խթան հանդիսանա, որ մենք համաքայլ քայլենք աշխարհի հզորների հետ՝ ընդունված ժողովրդավարության և մարդու իրավունքների պահպանման բոլոր ատրիբուտներով:

«Վաղվանից պետք է սկսենք աշխատել, որպեսզի ունենանք հզոր, զարգացած երկիր, և մեր երեխաները կարողանան ապրել քաղաքակիրթ երկրում, կարողանանք ավելի խթանել ներգաղթը։

Ես կարծում եմ, որ բավականին ճիշտ էր կազմակերպված ամեն ինչ, և աշխարհի հզորների՝ Պուտինի, Օլանդի և մյուսների ելույթները բավականին տպավորիչ էին։ Հակառակ այս ամենին՝ Թուրքիայի միջոցառումը բավական խամրած տեսք ուներ»,-ասաց Հովհաննես Թոքմաջյանը։