Tert.am-ը գրում է.
Հայ ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը, ունկնդրելով SOAD – ի համերգը, հասկացել է, որ դրանից հորդում է հայկականություն ու բոլոր ազգային հնչերանգները, իսկ ինչ-որ մի պահի էլ` ռոք երաժիշտները կատարում էին Կոմիտասի պատարագից «Տեր Ողորմյան»: Իր մասնագիտական կարծիքը երաժշտագետը ներկայացրեց Tert.am-ի հետ զրույցում:
«Այն, ինչ մենք տեսանք, լսեցինք, ինչ-որ առումով ծիսական երաշտություն էր և Ազգային արմատներ էին, հայկականություն ու կոմիտասյան մեղեդի»,-նկատեց Դանիել Երաժիշտը, ով աննման է համարում նրանց արվեստը:
«Եվ փայլուն կատարեցին իրենց առաքելությունը` լինելով բարձրակարգ վարպետներ` ձայնի ու գործիքների»:
Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում կիսվելով համերգից ստացած իր տպավորություններով` դերասան Հովհաննես Ազոյանն էլ նկատել էր, որ SOAD – ի համերգն իր համար ռոք-պատարագ էր: