Թուրքիան դատապարտել է Պուտինին` հայերի զանգվածային կոտորածները «Ցեղասպանություն» անվանելու համար


21:28 , 24 ապրիլ, 2015

Выступление на церемонии поминовения жертв геноцида армян в мемориальном комплексе «Цицернакаберд».Tert.am-ը գրում է.

Անկարան դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` հայերի զանգվածային կոտորածները «Ցեղասպանություն» անվանելու համար: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Գազետան»` վկայակոչելով Reuters-ին:

Ըստ սկզբնաղբյուրի` Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Նկատի առնելով այն զանգվածային սպանությունները, աքսորները, որոնք Ռուսաստանն իրականացրել է Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Արևելյան Եվրոպայում՝ անցած դարում, մենք կարծում ենք, որ Ռուսաստանը առավել քան այլ ոք պետք է լավ իմանա, թե ինչ բան է ցեղասպանությունը և դրա իրավական հետևանքները»:

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը Երևանում մասնակցել էր Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումներին: