Առավոտյան արթնացա ու կարդացի մի լուր.
Ապրիլի 24-ին լույս աշխարհ է եկել Հայկուշ Սաֆարյանի 10-րդ երեխան` արու զավակ: Ժամեր անց կարդացի հետևյալը. Կարինե Արզումանյանը 10 տարվա անպտղությունից հետո ունեցել է եռյակ` տղա և երկու աղջիկ:
Հետո հասա Ծիծեռնակաբերդ ու, ողջ ճանապարհին մտածելով, հասկացա, որ Անմոռուկ շոուները, հիշում-պահանջում եմ գրությունները ոչինչ չարժեն ինձ համար՝ այս չորս բալիկների ծնունդի դեմ: Հիշում ու պահանջում են արարելով, ստեղծագործելով, բազմանալով ու հողը պահելով:
Երեկ ջահելությունը հրապարակում պայթում էր. իհարկե մենք շարունակում ենք ապրել ու ուրախանալ։
Մնացածը լոլոներ են: Էնպես որ վաղվանից սթափ ուղեղով սկսում ենք նորովի երկիր սարքել:
Ես հավատում եմ մեր ապագային !!!