Tert.am-ը գրում է.
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին երաժիշտ Արա Գևորգյանը, ում հետ էր նաև հայտնի երաժիշտ Դանիել Դեքերը, ով այլևս ՀՀ քաղաքացի է:
Դանիել Դեքերը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ հպարտ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: «Հպարտ եմ, որ այստեղ եմ և հպարտ եմ, որ ՀՀ քաղաքացի եմ: Շնորհակալ եմ Հայաստանի կառավարությանը, որ հնարավորություն տվեց ՀՀ քաղաքացի դառնալ»,- ասաց նա և նշեց, որ այսուհետ ավելի հաճախ կլինի Հայաստանում:
«Այս տարի նորից կվերադառնամ»,- ասաց նա: