Ես սգում եմ իմ մոր, տատի, պապի ազգի հետ միասին, ում Ցեղասպանությունը չշրջանցեց. Թինա Կանդելակի


14:05 , 24 ապրիլ, 2015

Ես կիսով չափ հայուհի եմ: Հայերի համար այս օրը սգի օր է: Մենք աղոթում ենք անմեղ զոհերի համար, նրանց համար, ովքեր սպանվեցին միայն նրա համար, որ հայ էին: Յուրաքանչյուր ընտանիքում կա մեկը, ով հիշում է Ցեղասպանության մղձավանջի հետևանքով ապրած սարսափը, այդ ցավը դեռ թարմ է, և վերքը ցավում է՝ բոլորին հիշեցնելով, որ ֆաշիզմին արդարացում չկա: Ոչ մի ազգ վեր չէ մեկ այլ ազգից և առավել ևս իրավունք չունի կյանքից զրկել ազգային հողի վրա: Ես սգում եմ իմ մոր, տատի, պապի ազգի հետ միասին, ում Ցեղասպանությունը չշրջանցեց: Հայ ժողովրդի ոգու ուժը նրանում է, որ որտեղ էլ ապրեն նրա որդիներն ու դուստրերը, այդ օրը բոլորը միավորվում են անտեսանելի թելով, որն ամբողջ աշխարհին ցույց է տալիս, որ հայ ազգին չեն կարող կոտրել: Ոչ ոք և երբեք: