Այսօր մենք պետք է արդարացնենք մեր նախնիների սպասումը


12:03 , 24 ապրիլ, 2015

Հայ ժողովրդի օրացույցում ապրիլի 24-ն այն օրն է, երբ մի մարմին, մի սիրտ, մի հոգի և մի միտք է դառնում աշխարհի համայն հայությունը, երբ հիշողությունից վերածնունդ ապրած հայ ազգը պատմական արդարության վերականգնում է պահանջում:
Ծիծեռնակաբերդի բարձունքից ալեկոծվող հայի հոգին վերստին կոչ է ուղղում ողջ աշխարհին, որ 1915թ. Հայոց ցեղասպանությունը մեծագույն ոճիր և հանցագործություն է ողջ մարդկության հանդեպ:
Այսօր մենք պետք է արդարացնենք մեր նախնիների սպասումը՝ ապացուցելով, որ հայն ապրել է, ապրում է, կապրի…
ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ: