Ես վստահ եմ, որ Թուրքիան երբևիցե կընդունի պատմության այս սարսափելի իրադարձությունները. Քսենյա Սոբչակ


10:32 , 24 ապրիլ, 2015

Ռուս հեռուստահաղորդավարուհի և հասարակական գործիչ Քսենյա Սոբչակը թվիթերյան  իր էջում գրում է.

Հավերժ հիշատակ Հայոց ցեղասպանության բոլոր զոհերին. ամբողջ աշխարհն այսօր ձեզ հետ է: Պատմության մութ էջերն ընդունել ու խոստովանելն ուժեղների հատկանիշ է: Ես վստահ եմ, որ Թուրքիան երբևիցե կընդունի պատմության այս սարսափելի իրադարձությունները, չնայած առայժմ Թուրքիայի ղեկավարությունն ընդունել է ռուսներին քաջ ծանոթ, շատ ցավալի հռետորաբանությունը` «պատերազմի ժամանակ թուրքեր էլ են շատ զոհվել»: Աստված հայ ժողովրդին թող բարգավաճում և բարեկեցություն տա: Հավերժ հիշատակ: