Rolls-Royce-ը ներկայացել է Phantom մոդելի հատուկ տարբերակը


05:50 , 24 ապրիլ, 2015

Tert.am–ը գրում է.

Rolls-Royce ընկերությունը ներկայացրել է Phantom սեդանի հատուկ տարբերակը, որը նվիրվում է 19-րդ դարի թատրոններում լուսավորման համար կիրառվող լույսին: Ինչպես գրում է Корреспондент-ը` լույսի անգլիական անվանման (limelight) հետ կապված առաջացել է to be in the limelight արտահայտությունը, որ նշանակում է «լինել ուշադրության կենտրոնում»:

Մոդելի ստեղծողների կարծիքով` մեքենայի  գնորդներ կարող են դառնալ այն մարդիկ, ովքեր  գտնվում են ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում: Phantom Limelight-ի առանձնահատկությունը ընդարձակ հետին նստելատեղերն են` բազմաթիվ կարգավորումներով:
Rolls-Royce Phantom Limelight մոդելը կթողարկվի ընդամենը 25 օրինակով, սակայն արժեքի մասին ոչինչ դեռևս չի հաղորդվում:

Rolls-Royce ընկերության հատուկ մոդելներ թողարկող ստորաբաժանումն իր մեքենաները սովորաբար նվիրում է տարբեր պատմական երևույթների և հայտնի դեմքերի: