Շոտլանդիային առաջարկել են լոխնեսի հրեշը զետեղել երկրի զինանշանին


03:52 , 24 ապրիլ, 2015

Tert.am–ը գրում է.

Loch Ness շոտլանդական ընկերության ղեկավարությունը, որը զբաղվում է կրուիզների կազմակերպմամբ, երկրի իշխանություններին առաջարկել է լոխնեսյան հրեշի պատկերը զետեղել Շոտլանդիայի զինանշանին: Այս մասին հայտնում է Metro-ն:

Ընկերությունը հնարագիր է հրապարակել change.org կայքում. դրանում ասվում է, որ զբոսաշրջիկները Շոտլանդիա են գալիս ո՛չ թե զինանշանին պատկերված միաեղջյուրի, այլ՝ Նեսս լճի հրեշի համար: Այս պահին նախաձեռնությունը համացանցում ստորագրությամբ սատարել է 100 մարդ:

Loch Ness ընկերությունը արդեն 40 տարի է, ինչ շրջագայություններ է կազմակերպում նաև Նեսս լճում, որտեղ, ըստ ավանդության, բնակվում է չնաշխարհիկ հրեշը: