Իսպանիայի Կոնգրեսը մեկ րոպե լռությամբ հարգել է մեկ դար առաջ նահատակված «հայ և մյուս զոհերի» հիշատակը


21:46 , 23 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է․

Իսպանիայի Կոնգրեսի Արտաքին հարցերով հանձնաժողովը ապրիլի 22-ին կայացած նիստի ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգել է մեկ դար առաջ` Առաջին աշխարհամարտի տարիներին, Օսմանյան կայսրության տարածքում նահատակված «հայ և մյուս ազգերի» զոհերի հիշատակը, սակայն խուսափել է «ցեղասպանություն» բառն օգտագործելուց, որը Թուրքիան հերքում է:

Նիստի բացմանը հանձնաժողովի նախագահ Խոսեպ Անտոնի Դուրանն առաջարկել է  ոգեկոչել  «հայ և մյուս բոլոր զոհերի հիշատակը, որոնք մահացել են Արևելյան Անատոլիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ընթացքում` ժամանակի Օսմանյան կայսրության տարածքում` 1915-1916 թթ»: