Հայ Առաքելական եկեղեցին, սրբադասելով մեր անմեղ նահատակներին, իսկապես մեծ խորհուրդ ունեցող քայլ կատարեց


19:52 , 23 ապրիլ, 2015

Հայ Առաքելական եկեղեցին, սրբադասելով մեր անմեղ նահատակներին, իսկապես մեծ խորհուրդ ունեցող քայլ կատարեց: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե նման քայլով բացառապես կրոնական երանգ է տրվում Ցեղասպանության հարցին, չարաչար սխալվում են. սա ընդամենը արողակարգային միջոցառում էր, որը հերթական անգամ ընդգծում էր Ցեղասպանության հարցի հանդեպ մեր ազգի ակնածական ու նվիրական խոնարհումը, սրբության աստիճանի նվիրումը: