Ավարտվել է նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Video)


13:13 , 26 հոկտեմբեր, 2012

Ավարտվել է նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Հանրապետության ղեկավարն այսօր առավոտյան Հայաստանի հարավում մասնակցել է գերժամանակակից սպառազինությամբ զինված հակաօդային պաշտպանության զորամասի բացման արարողությանը:
Նախագահը շնորհավորել է ներկաներին զորամասի բացման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել զինվորներին լավ ծառայության համար:
«Զինված ուժերը կոչված են պաշտպանելու մեր ժողովրդին, բայց զինված ուժերում կան ստորաբաժանումներ, որոնց գործողությունից է անմիջականորեն կախված մեր ժողովրդի ապահովությունը: Եվ այդպիսի ստորաբաժանումներից է, իհարկե, հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը»,-ասել է Սերժ Սարգսյանը: