Ազնավուրը մոսկովյան համերգից հետո հանդիպել է Լիդա տատիկի հետ և նրան վարդերի մեծ փունջ նվիրել (լուսանկարներ)


09:40 , 23 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Մոսկվայում կայացած համերգից հետո հանդիպել է իր տարեց երկրպագուի՝ Լիդա տատիկի հետ, գրում է Газета-ն։

Հանդիպումը կայացել է Ազնավուրի ելույթից հետո «Կրոկուս» համերգասրահում։ Լիդիա Իվանովնան շնորհակալություն է հայտնել 90-ամյա երգչին հրավերի համար և նրա հետ միասին կատարել «Խաղալիքը» ֆրանսիական ֆիլմից մի երգ։

Ազնավուրն իր տարեց երկրպագուին վարդերի մեծ փունջ է նվիրել։

Համերգից առաջ արդեն հայտնի դարձած տատիկին շատերն են ճանաչել և խնդրել լուսանկարվել նրա հետ։

Евгений ЧЕРНЫХ

Фото с сайта mr7.ru