100-րդ տարելիցի գլխին մի այլ աղետ էլ կա՝ մարտնչող տգիտությունը


09:26 , 23 ապրիլ, 2015

Էրեկ մետրոյի «Երիտասարդական» կայարանում աչքովս մի պաստառ ընկավ, որում երիտթուրքերի կողմից սպանված հայ մտավորականների շարքում նաև Պետրոս Դուրյանի և Միսաք Մեծարենցի նկարներն էին... Լավ էլի, ժողովուրդ... Մի քանի ամիս առաջ էլ, հիշում եք, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրն ու Անդրանիկի նկարն էին մի պաստառում... Բացի թեմայի գռեհկացումից՝ 100-րդ տարելիցի գլխին մի այլ աղետ էլ կա՝ մարտնչող տգիտությունը...