Չիլիում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել Կալբուկո հրաբխի ժայթքման պատճառով


09:00 , 23 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

Չիլիի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել Կալբուկո հրաբխի ժայթքման պատճառով, գրում է gazeta.ru-ն:

Հրաբխի ժայթքումը տեղի է ունենում վերջին 50 տարվա ընթացքում առաջին անգամ: Հրաբխի վերևում մինչև 10 կիլոմետր բարձրության վրա մոխրի ամպ է հայտնվել: Ավիաընկերությունները ստիպված են չեղյալ հայտարարել ավիաչվերթները՝ թռիչքների համար վտանգի պատճառով:

Իշխանությունները տարհանում են հրաբխից մինչև 20 կիլոմետր հեռավորության վրա բնակվող մարդկանց, բանակի և ոստիկանության ուժերը բարձր պատրաստվածության են բերվել: Չիլիի իշխանությունները նշում են, որ կպահանջվի մոտ 3.500 մարդու տարհանում: