ՄԱԿ-ը հաշվել է` որքան մարդ է զոհվել Եմենում ռազմական գործողությունից


05:23 , 23 ապրիլ, 2015

Tert.am–ը գրում է.

Ավելի քան հազար մարդ է զոհվել Եմենում ռազմական գործողության անցկացման ընթացքում: Այս մասին հայտնում է Russia today-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի զեկույցը:

Ըստ ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի կոորդինացման վարչության հաշվարկի` արաբական երկրների դաշինքի ռազմական գործողությունների հետևանքով մեկ ամսում 1080 մարդ է զոհվել:

Ներառված է մարտի 19-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածը: Զոհերի թվում են նաև 28 երեխա և  48 կին: Կա նաև 4300 վիրավոր, այդ թվում` 80 երեխա և 143 կին: Նախօրեին հայտնի էր դարձել, որ արտաքին ուժերի կողմից ռազմական գործողությունները այդ երկրում դադարեցվում են: