Խավի Մարտինեսն 8 ամիս տևած դադարից հետո վերադարձել է ընդհանուր խումբ


03:53 , 23 ապրիլ, 2015

Tert.am–ը գրում է.

«Բավարիայի» կիսապաշտպան Խավի Մարտինեսը երկար դադարից հետո վերադարձել է ընդհանուր խմբի մարզումներին:

Հարկ է նշել, որ ծնկի վնասվածքից 26-ամյա իսպանացին 8 ամիս է ինչ ապաքինվում էր:

«Ուղղակի հիանալի է, ես շատ ուրախ եմ: Այժմ առաջին քայլերն են, եւ գիտեմ, որ շատ աշխատանք ունեմ անելու»,- ասել է Մարտինեսը մյունխենյան ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում: