Միլորադ Դոդիկը չի գա Երևան


22:00 , 22 ապրիլ, 2015

Սերբական Հանրապետության նախագահի ազգանունը համապատասխանում է նրա էությանը։ Եթե անգամ «կուկուռուզնիկով» թռնելուց լիներ, կարծում եմ, մեծ ցանկության դեպքում Ապրիլի 24-ին Հայաստանում կլիներ։ Հատկապես Բուրգասից դա ոչ մի դժվարություն չպիտի ներկայացներ։ Այնտեղից շատ հեշտ կարելի էր անգամ շրջանցել Թուրքիայի օդային տարածքը։

Եվ եթե իսկապես ճնշումը Թուրքիայի կողմից է եղել, ապա վստահաբար այն չի արտահայտվել օդային տարածքը փակելով։ Հնարավոր է՝ բոսնիացիների միջոցով է իր սպառնալիքները տեղ հասցրել Անկարան։