Tert.am-ը գրում է.
Ապրիլի 24-ին Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակին նվիրված միջոցառումներին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատվիրակություն չի ուղարկելու:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հուրրիյեթ» թերթի կայքը, քիչ առաջ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը տեղեկացրել է, որ Վաշինգտոնի որոշման մասին:
Ըստ այդմ՝ ԱՄՆ-ն Գալիպոլիում ներկայացնելու է հենց ԱՄՆ դեսպանը:
Այսօր հրապարակվել էր նաև ԱՄՆ նախագահի կողմից Հայաստան ուղարկվող պատվիրակության կազմը:
ԱՄՆ-ից Հայաստան եկող պատվիրակությունը գլխավորելու է ԱՄՆ գլխավոր գանձապետ-ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն: