Եթե վերջին օրերի միասնականության կեսը դրսևորվեր հարյուր տարի առաջ, Ցեղասպանությունը ՉԷՐ ԼԻՆԻ


11:29 , 22 ապրիլ, 2015

Հերթական անգամ թեթև միասնականություն դրսևորեցինք, ու արդյունքը երկար սպասել չտվեց: Դիվանագիտական դաշտում Հայաստանը փոքր, բայց հաստատուն քայլերով ստիպում է Թուրքիային զգալ, որ վաղ թե ուշ պետք է առերեսվել իր անցյալի հետ ու ընդունել Ցեղասպանությունը: Ամեն անգամ, երբ մենք միասնական ենք լինում, մենք ուժեղ ենք: Բայց ցավալին այն է, որ մենք միասնական չենք ամեն օր, ամեն պահի: Ցավալի է գիտակցել, որ մեր միասնականության դեպքում կարող ենք ունենալ հզոր և զարգացած տնտեսությամբ երկիր, բայց մենք դա չենք անում:
Իսկ ամենացավալին այն է, որ վերջին օրերի միասնականության կեսը դրսևորվեր հարյուր տարի առաջ, Ցեղասպանությունը ՉԷՐ ԼԻՆԻ: