Բաղադրությունը`
1 կապ մաղադանոս
1 կապ կանաչ սոխ
2 կապ հազար
Բլղուր 1 բաժակ
200 գրամ տոմատի մածուկ
Բուսական յուղ
1 հատ կիտրոն կամ լիմոնի աղ
Աղ
Կարմիր աղացած պղպեղ
Լոլիկ 3-4 հատ
Պատրաստման եղանակը`
Բլղուրը թրջել գոլ ջրով: Վրան աղ, պղպեղ ցանել: Եթե թարմ լոլիկ չկա, պահածոյացված մեկ բանկա լոլիկը տրորել, դարձնել միատարր զանգված, լցնել բլղուրի վրա: Եթե թարմ լոլիկ է, կեղևը հանել, տրորել, լցնել բլղուրի վրա, ավելացնել կիտրոնի քամած հյութը: Լոլիկի փոխարեն կարող եք տոմատի մածուկը ջրով բացել: Մաղադանոսը, կանաչ սոխը լվանալ, շատ մանր կտրատել: Լցնել բլղուրի վրա, բուսայուղ ավելացնել, խառնել: Մատուցել հազարի տերևների հետ:
Շատ կարևոր նյուանս. կանաչին այնքան պետք է լինի, որ բլղուրը գրեթե չերևա: