Ամերիկուհին 2 կգ կշռող 3 կտոր սթեյքը կերել է 20 րոպեում (տեսանյութ)


08:42 , 22 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

Կլաիֆորնիայի բնակչուհի Մոլի Շայլերը կարողացել է ուտել 3 կտոր սթեյքը, որոնցից յուրաքանչյուրը 2կգ կշիռ ուներ, ընդամենը 20 րոպեում, գրում է lenta.ru-ն:

Կինը կերել է գարնիրով սթեյքերը Տեխաս նահանգի Ամարիլո քաղաքում անցկացվող մրցույթի ժամանակ:

Բացի այդ, 60 կգ կշռող Շայլերը կերել է նաև 3 բաժին սալաթ, խորոված կարտոֆիլ և ծովախեցգետնի կոկտեյլ է խմել:

Կազմակերպիչները հայտնել են, որ կնոջ ձեռքբերումները կառաջարկվեն գրանցել Գինեսի գրքում: